14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Էմինեմի դեմ դատական հայց է ներկայացվել /վիդեո/

Նյույորքցի Ստեֆան Լի Պիկը դատական հայց է ներկայացրել Էմինեմի դեմ`  “Chrysler”-ի գովազդային հոլովակի գաղափարը գողանալու համար: Հայցվորը պնդում է, որ ինքն է այն հոլովակի հեղինակը, որում նկարահանվել է ռեփերը, եւ որը ցուցադրել են ԱՄՆ-ի Ազգային ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության ժամանակ անցյալ տարի:

Նա պատմել է, որ հեռախոսային զրույցի ժամանակ Էմինեմն իրենից ճշտել է` արդյոք նա է նկարահանվելու տեսահոլովակում եւ, հարցուփորձ անելով հոլովակի տեսարանների մասին, գողացել է դրա գաղափարը: Հայցում նշված մանրամասները համընկնում են հոլովակի սյուժեի հետ:

Տղան նաեւ նշել է, որ Էմինեմն իրեն խոստացել է “Chrysler”-ի տված հոնորարի  50 տոկոսը, սակայն ոչինչ էլ  չի տվել: Հայցվորը դատարանից պահանջում է փոխհատուցում` 9 մլն դոլարի չափով: Լի Պիկը չի կարողացել նշել իր հասցեն հայցում, քանի որ ասել է, թե անտուն է:

“Chrysler”-ի գովազդային հոլովակը 2011-ին Կաննում մրցանակ է ստացել` “Լավագույն ռեժիսորական աշխատանք” եւ “Լավագույն սցենար” անվանակարգերում:

http://youtu.be/SKL254Y_jtc

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ