24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գեղեցիկ կինը “կծակի” ժլատ տղամարդու գրպանը

Գեղեցիկ կանանց շրջապատում տղամարդիկ ավելի ձեռնաբաց եւ ուշադիր են դառնում: Եթե ձեր ընկերը անսպասելիորեն իրեն պահում է ասպետի պես, ժպտում է եւ ձգտում է լավ տպավորություն թողնել, կարիք չկա միանգամից դա ձեր պատիվը համարել: Եթե ուշադիր զննեք ձեր շրջապատը, կտեսնեք, որ հաստատ մեկ այլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ կա տարածքում, որին ձեր ընկերը ցանկանում է գայթակղել:

Տղամարդկանց հոգեբանության համաձայն` գեղեցիկ կանանց շրջապատում “վատ տղաները” փորձում են իրենց ավելի լավը ցույց տալ:

Իսկ կանայք չեն ձգտում լավ տպավորություն թողնել, նույնիսկ եթե շրջակայքում չափազանց գրավիչ տղամարդ է լինում, դրա համար էլ իրենց ավելի բնական են պահում:

Մասնագետների կազմակերպած հետազոտության ժամանակ կամավոր կանանց եւ տղամարդկանց առաջարկել են համակարգչային խաղ խաղալ: Նրանց հնարավորություն են տվել ներդնել իրենց վիրտուալ փողերը: Ինչպես ցույց է տվել փորձը, տղամարդիկ ավելի ձեռնաբաց են գտնվել այն ժամանակ, երբ նրանց կողքին գեղեցիկ կանայք են եղել: Իսկ երբ խաղացել են միայն տղամարդիկ, վեճ է առաջացել` ով պետք է ամենաշատ դրամը ներդնի:

Կանայք վատնել են իրենց դրամները` անկախ տղամարդկանց ներկայությունից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ