24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հնդկաստանում երեք մարդագայլ-քույրեր են հայտնաբերել

Աղջիկների մարմինները ամբողջովին պատված են մազերով, նրանք լայն ունքեր և տղամարդկային մորուք ունեն:

Երեք քույրերը, որոնք տառապում են մարդագայլի սինդրոմով, ապրում են Հնդկաստանում: 23-ամյա Սավիտը, 18-ամյա Մոնիշը և 16-ամյա Սավիտրին ապրում են Հնդկաստանի կենտրոնում գտնվող փոքրիկ գյուղերից մեկում: Մարդագայլի այս հիվանդությունը նրանք ժառանգել են իրենց հորից:

Սա բացառիկ գենետիկ հիվանդություն է, որի հիմնական նշանը չափազանց խոշոր մազածածկույթն է ամբողջ մարմնի վրա: Հնդկական գյուղում այս աղջիկների համար գրեթե անհնար է ամուսնանալը, սակայն քույրերը դեռ հույս ունեն, որ կկարգավորեն իրենց անձնական կյանքը: Նրանք երազում են այնքան փող հավաքել, որպեսզի կարողանան լազերային էպիլյացիա անել: Այս ընտանիքում վեց աղջիկ կա, սակայն մյուս երեքն այս խնդիրը չունեն:

Ռեժիսոր Շեխ Գուպտան մտադիր է ֆիլմ նկարահանել այս աղջիկների մասին, որպեսզի նրանց խնդիրը մարդկանց ուշադրության կենտրոնում հայտնվի:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ