04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բեյոնսեի երկրպագուները վերջապես կարող են տեսնել նրա դստեր լուսանկարները

beyonceblu ivyԱստղային զույգ Բեյոնսեն եւ Ջեյ Զին վերջապես հրապարակել են իրենց նորածին դստեր նկարները համացանցում: Նկարները տեղադրված են Ջեյ Զիի “Life + Times” կայքում:

Ֆոտոալբոմը կոչվում է “Hello Blue Ivy Carter”, այնտեղ առայժմ կա ընդամենը 5 նկար, ինչպես նաեւ փոքրկի ծնողների հաղորդագրությունը, որում նրանք հրավիրում են երկրպագուներին կիսել իրենց երջանկությունը եւ շնորհակալություն են հայտնում իրենց անձնական կյանքի հանդեպ ցուցաբերած հարգանքի  համար:

Բլու Այվի Քարտերը ծնվել է մեկ ամիս առաջ, սակայն արդեն հասցրել է նկարահանվել գովազդում եւ հայտնվել “Billboard”-ում, քանի որ նրա հայրն օգտագործել էր աղջկա լացը իր նոր երգում: Բացի այդ, նորածնի անունով են կոչել մարիխուանայի մի տեսակ, որն արդեն  վաճառվում է Կալիֆորնիայի հատուկ խանութներում:

Բեյոնսեն եւ նրա ամուսինը որոշել են արտոնագրել դստեր անունը եւ արդեն հանձնել են համապատասխան փաստաթղթերը ԱՄՆ-ի արտոնագրերի եւ առեւտրային ապրանքանիշերի բյուրո: Ամուսնական զույգը մտադիր է ապագայում մի շարք ապրանքներ թողարկել դստեր անունով, այդ թվում` մանկական իրեր, խաղալիքներ, կոսմետիկա, հագուստ, վիդեոխաղեր, ֆիլմեր եւ ձայնագրություններ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ