25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուիթնի Հյուսթոնի մահվան հետաքննության մանրամասներ /վիդեո/

Ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնվել են լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան բժշկական հետաքննության մի քանի մանրամասներ: Հյուսթոնի թոքերում ջուր է հայտնաբերվել: Ենթադրվում է, որ երգչուհին լոգանք ընդունելիս է եղել` հակադեպրեսանտների մեծ քանակության ազդեցության տակ եւ խեղդվել է: Քննիչները չեն բացառում այս տարբերակը:

Վերջին տարիների ընթացքում երգչուհին բազմիցս խոսել է թմրանյութերից եւ ալկոհոլից կախվածության մասին: Հարազատների խոսքով` նա շատ ծանր է տարել երաժիշտ Բոբի Բրաունի հետ բաժանումը:

Ինչպես հայտնում է “ИТАР ТАСС”-ը, երգչուհու դիահերձումը կկատարվի այսօր, սակայն մահվան իրական պատճառը միանգամից չեն հայտնի, մինչեւ որ հայտնի չդառնան  փորձաքննության արդյունքները: Ոստիկանությունը պարզել է, որ շաբաթ գիշերը երգչուհին ալկոհոլ է օգտագործել: Բացի այդ, “Beverly Hilton”-ի նրա համարում հայտնաբերվել է 6 տուփ հակադեպրեսանտ, որի համադրությունն ալկոհոլի հետ կարող է մարդուն խորը քնի մեջ գցել կամ գիտակցության կորստի պատճառ դառնալ:

Մասնագետների կարծիքով` փորձաքննությունը կտեւի մի քանի շաբաթ, մինչ այդ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի լինի:

Հիշեցնենք, որ լեգենդար երգչուհին մահացել է փետրվարի 12-ի առավոտյան: Նրա անունը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում` երաժշտության պատմության մեջ ամենաշատ` 400 մրցանակ ստանալու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ