20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կամուսնանա եղնիկն ու ոչխարը.”վալենտինկաներ”` սիրահար կենդանիներին/ վիդեո/

Կազանի կենդանա-բուսաբանական այգում կընտրվի լավագույն սիրահար զույգը: Ակցիան կազմակերպվում է սբ. Վալենտինի տոնի կապակցությամբ: Հաղթողները կընտրվեն այգու հաճախորդների քվեարկության արդյունքում:

Կազմակերպիչները կենդանիների վանդակներում հատուկ արկղեր են դրել “վալենտինկաների” համար, ինչպես նաեւ ցուցատախտակներ, որոնց վրա կենդանիների սիրային  հարաբերությունների պատմությունն է:

Ծանոթանալով կենդանիների պատմությունների հետ` այցելուները կարող են ընտրել իրենց դուր եկած զույգը, իսկ նրանց օգտին քվեարկելու համար արկղի մեջ նետել իրենց “վալենտինկան”:

Հաղթող կճանաչվի կենդանիների այն զույգը, որը կհավաքի ամենաշատ թվով “վալենտինկաներ”: Որպես մրցանակ նրանց “կշնորհեն” իրենց սիրելի քաղցրավենիքը:

Սա միակ կենդանաբանական այգին չէ, որտեղ տոնելու են սբ. Վալենտինի օրը: Չինական Կունմինի կենդանաբանական այգում փետրվարի 14-ին կկայանա ոչխարի եւ եղնիկի “պսակադրությունը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ