26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրո մեծ չափաբաժինը Ուիթնի Հյուսթոնի համար կործանարար դարձավ /վիդեո/

Ուիթնի Հյուսթոնը համաշխարահային մեծության աստղ դարձավ 1992-ին, երբ էկրան բարձրացավ “Թիկնապահը” ֆիլմը, որտեղ նա գլխավոր դերն էր կատարում: Իր փառահեղ կարիերայի ընթացքում նա արժանացել է 6 “Գրեմմիի”, 2 “Էմմիի”, “Billboard”-ի 30 մրցանակի, “American Music Awards”-ի 22 մրցանակի եւ բազմաթիվ այլ պարգեւների: Նրա ալբոմները ողջ աշխարհում վաճառվել են ավելի քան 170 մլն օրինակով: Բացի այդ, տաղանդավոր երգչուհին նաեւ հումանիտար գիտությունների դոկտորի աստիճան ուներ, որն ստացել էր Լուիզիանայի Գրեմբլինգի համալսարանում: Սակայն այս բոլոր հաջողությունները մնացին նրա անցյալ կյանքում, մինչ այն պահը, երբ նա հանդիպեց իր կյանքի ամենամեծ սիրուն, որն էլ ճակատագրի հեգնանքով` անուղղակիորեն դարձավ նրա վաղաժամ մահվան պատճառը:

2009-ին Օփրի Ուինֆրիի շոուի ժամանակ Հյուսթոնը ի լուր աշխարհի հայտարարեց, որ երկար տարիների ընթացքում թմրանյութեր է օգտագործել: Նա պատմել է, թե ինչպես է ամուսնու` Բոբբի Բրաունի հետ օրեր շարունակ հեռուստացույց դիտում, մարիխուանա ծխում եւ կոկային շնչում: Երաժշտական քննադատների կարծիքով` Ուիթնին մահացավ ոչ թե 2012-ի փետրվարին, այլ հենց այն ժամանակ, երբ “հոգատար” ամուսինն առաջին անգամ ստիպեց նրան թմրանյութ օգտագործել: Բրաունը պարբերաբար ծեծում եւ վիրավորում էր կնոջը, մինչ նա կուրացած մեծ սիրուց` շարունակում էր ապրել մնալ ամուսնու կողքին եւ նույնսիկ պահանջում, որ իրեն դիմեն “տիկին Բրաուն”, ոչ թե “Հյուսթոն”: Երգչուհին խոստովանել էր, որ իր կյանքի իմաստազրկման մեջ մեծ դեր է խաղում նաեւ այն փաստը, որ ինքը չափից ավելի փող ունի, ինչը խանգարում է իրեն` չկասկածելով անգամ, որ կյանքի վերջին տարիներին գրեթե չքավորության մեջ է ապրելու` փող խնդրելով ընկերներից:

Բրաունի հետ նրանք բաժանվեցին 2007-ին: Ապահարզանի գործընթացը սկանդալներով ուղեկցվեց: Ուիթնիի վիճակն արդեն իսկ անհույս էր: Թմրանյութերի դեմ պայքարել նրան ստիպեց մայրը, որը չէր կարողանում ականատես լինել` ինչպես է իր  դստեր կյանքն օր օրի մարում: Երգչուհուն նարկոլոգիական կլինիկա տեղափոխելը հույս արթնացրեց երկրպագուների եւ նրա հարազատների սրտերում, սակայն Ուիթնիի “պայծառ աստղը  վաղուց էր խամրել”. նա չկարողացավ դիմակայել` սպասված երջանկության փոխարեն սիրո պարգեւած տառապանքներին:

Բոբբի Բրաունը նախկին կնոջ մահվան լուրն իմանալուց հետո չի հասցրել հետաձգել Միսիսիպիում կայանալիք համերգը: Ռեփերը բեմ է դուրս եկել եւ ճչացել` բառի բուն իմաստով: Երգերից մեկը նրա փոխարեն հանդիսատեսն է կատարել, քանի որ Բրաունին խեղդել են արցունքները: Համերգն այդպես էլ անավարտ է մնացել:

“Ես սիրում եմ քեզ, Ուիթնի“,- դեպի երկինք համբույրներ ուղարկելով` բացականչել է Բրաունը, ով անկախ իր կամքից դարձավ սիրելիի “դահիճը”: Ցավոք, ուշացած բառերն այդպես էլ կմնան օդում կախված:

Իսկ գուցե լքված ու դժբախտ կնոջ “վերածնվելու” համար հարկավոր էին միայն այս բառերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ