Եւս մի զավեշտալի “կիքս” ուղիղ եթերում /վիդեո/
Կանադայում եւս մեկ անգամ ապացույց են ստացել, որ քայլելու ընթացքում հեռախոսով հաղորդագրություն գրելը կարող է վնասակար լինել առողջության համար: Ընդ որում` ուղիղ եթերում: “CBC” հեռուստաընկերության լուրերի նկարահանման ժամանակ տեսախցիկը ֆիքսել է մի ծիծաղաշարժ միջադեպ:
Մի բիզնես լեդի, գրասենյակից դուրս գալիս, այնքան է տարված եղել հաղորդագրություն գրելով, որ չի նկատել դիմացի գրանիտե աստիճանները եւ ընկել է: Բարեբախտաբար, կինը որեւէ վնասավածք չի ստացել: Հաղորդման վարողը, պարզվել է, նույնքան ցրված է եղել, որքան որ բիզնես լեդին, քանի որ հանգիստ շարունակել է շարադրել իր խոսքը` չնկատելով, թե ինչ է կատարվում իր ետեւում: