27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բրազիլական դիմակահանդեսը վերածվել է քաոսի /վիդեո/

Այս օրերին տասնյակ հազարվոր զբոսաշրջիկներ են մեկնում Բրազիլիա` մասնակցելու տարվա ամենագունագեղ արարողությանը` բրազիլիական դիմակահանդեսին: Այս տոնակատարությունն ամեն տարի տարբեր օրերի է սկսվում, ինչը կապված է սուրբ Զատիկի հետ: Դիմակահանդեսը պաշտոնապես սկսում է Մեծ Պահքի նախօրեին եւ շարունակվում է հաջորդող 4 օրերին, որից հետո  նոր սկսում է Մեծ Պահքը, բայց, որպես կանոն, դիմակահանդեսը երբեք չի սկսում սահմանված ժամկետներին:

Այս մեծ տոնախմբությանը մեկնողները պետք է մտածեն սեփական անվտանգության մասին: Զբոսաշրջիկներին  խորհուրդ է տրվում դուրս չգալ հյուրանոցներից կամ 20 դոլարից ավել փող չվերցնել իրենց հետ:

Իսկ ահա Սան Պաուլու քաղաքում դիմակահանդեսի արդյունքների ամփոփումը գրեթե վերածվել է զանգվածային անկարգության:  Հաղթողների անունները հայտարարելիս սամբայի դպրոցի մասնակիցներից մեկը նետվել է ցանկապատի վրայով եւ ժյուրիի ձեռքից խլելով գնահատականներով ծրարը` պատռել է այն, որից հետո ինչ-որ անհայտ անձ այրել է դիմակահանդեսի դեկորացիա-հարթակներից մեկը: Ոստիկանության միջամտությունից հետո կոնֆլիկտը հարթվել է:

Սան Պաուլուում դիմակահանդեսի հաղթող է ճանաչվել “Մոսիդադի ալլեգրի” սամբայի դպրոցը, որը որպես  իր ելույթի թեմա ընտրել է հայտնի բրազիլացի գրող Ժորժի Ամադուի կյանքը եւ ստեղծագործությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ