05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչ կարող է տեղավորել տղամարդու տաբատը

Ամերիկյան Մինեսոթա նահանգում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը փորձել է խանութից գողացված հեռուստացույցը դուրս բերել տաբատի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել 2011-ի դեկտեմբերին, սակայն ոստիականությունը հիմա է մեղադրանք հարուցել 21-ամյա Էրիկ Լի Քինգի դեմ:

Քինգին ձերբակալել է առեւտրի կենտրոնի մոտ մեքենան կանգնեցրած ոստիկանը, որը նկատել է, թե ինչպես է տղայի ձեռքից ընկել կոնֆետների տոպրակը: Ոստիկանը կանչել է նրան, իսկ տղան որեւէ արձագանք չի տվել եւ հեռացել է:

Ոստիկանը նկատել է երիտասարդի տարօրինակ քայլվածքը` առանց ծնկները ծալելու եւ տաբատը բռնած: Երբ ոստիկանը մոտեցել է Քինգին, նրա գոտու ետեւում հայտնաբերել է 19 դյուիմանոց հեռուստացույց, մալուխներ, հեռակառավարման վահանակ եւ ավտոմեքենայի յուղ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ