01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեխաներին Հելոուինի կապակցությամբ կոկաին են նվիրել

Մեծ Բրիտանիայում մի երիտասարդի մեղադրել են թմրանյութեր տարածելու մեջ այն բանից հետո, երբ Հելոուինի տոնակատարության գիշերը նվերներ ստանալու համար իր տուն եկած երեխաներին կոկաինով լի տոպրակներ է բաժանել, գրում է “The Guardian”-ը:

Դեպքը տեղի է ունեցել Ռոյտոն քաղաքում: Երեխաները, ովքեր մասնակցելիս են եղել “նվերներ խնդրելուն” Հելոուինի գիշերը, քաղցրավենքի  փոխարեն տոպրակներ են ստացել, որոնց մեջ սպիտակ փոշի է եղել:

Երեխաների ծնողները տոպրակները տարել են ոստիկանություն, որտեղ պարզվել է, որ տոպրակներում կոկաին է: Ոստիկանները գործի առնչությամբ ձերբակալել են 23-ամյա Դոնալդ Գրինին:

Երիտասարդի արարքի շարժառիթների մասին տեղեկություն չի հաղորդվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ