24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշնանը սեռական կյանքը պասիվանում է. ի՞նչ անել /վիդեո/

Աշունը սեռական կյանքի վրա բացասաբար է անդրադառնում,  հենց այս ժամանակաշրջանում հաճախ սեռական կյանքը պասիվանում է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպատոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Սա պայմանավորված է նախ և առաջ նրանով, որ աշնանային եղանակն է տրամադրում որոշ չափով պասիվ կենսակերպի: ‘Արևի ճառագայթների սակավություն է նկատվում,  ինչին օրգանիզմն անմիջապես արձագանքում, և առաջին զգայուն համակարգերից մեկը` սեռական համակարգն է, որ որոշ չափով պասիվանում է:

Նվազում է իմունիտետը, որը ևս ազդում է սեռական կյանքի վրա’,-պարզաբանեց սեքսոպատոլոգը: Սեռական կյանքում խնդիրներից և պասիվությունից զերծ մնալու համար նա խորհուրդ է տալիս լինել ուշադիր, լավ սնվել` հետևելով սննդակարգի կանոններին:

Հանգստանալը ևս օգտակար է: Շահրամանյանի խոսքով` խնդիրներից խուսափելուն կօգնի նաև թատրոն գնալը և, իհարկե, դեպրեսիային չմատնվելը:

Իհարկե, պասիվությունը պասիվություն, դեպրեսիան դեպրեսաի, սակայն ըստ սեքսոպատալոգի, հարկ է այնպես անել, որ անձի մոտ չառաջանա ռեֆլեքս, որ աշունը եկավ և սեռական կյանքը պետք է պասիիվանա: Այդ դեպքում անձի մոտ սեռական պասիվությունն արդեն ռեֆլեքս կդառնա յուրաքանչյուր աշնանամուտին:

Սեռական կյանքի վրա ամբողջովին հակառակ ազդեցություն է ունենում ամառը: ‘Ամռանը կապված արևի ճառագայթների առանձնահատկությունների հետ հակառակը նկատվում է ակտիավացում, բացի դա մրգերի առատացումը, ամառային հանգիստը լիովին նպաստում են սեռական կյանքի ակտիվությանը’,-եզրափակեց Վրեժ Շահրամանյան:

 

http://www.youtube.com/watch?v=16DPcUiWhI0&feature=youtu.be

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ