28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Աղջիկներին հետաքրքրում են “ծերուկնե՞րը”

Շատ կանանց մոտ հետաքրքրություն են առաջացնում իրենցից մեծ տղամարդիկ, չնայած այն փաստին, որ տարիների հետ տղամարդկանց մոտ նվազում է առողջ երեխաներ ունենալու ունակությունը: Այս երեւույթի պատճառները պարզելու համար Նոր Զելանդիայի հետազոտողները որոշել են կատարել ուսումնասիրություն:

Շատ մասնագետներ կարծում են, որ այդ երեւույթը հակասում է էվոլյուցիայի թեորիային, քանի որ տարիների հետ նվազում է վերարտադրողական ֆունկցիայի գործունեությունը` ավելացնելով ապագա պտղի արատների հավանականությունը:

Ըստ մի թեորիայի` կանայք մեծ տղամարդկանց մեջ փնտրում են հուսալիության եւ ապահովության զգացումներ, քանի որ նրանք հավաքում են նյութական “պաշարներ”, որոնք պարզապես անհրաժեշտ են ընտանիք պահելու համար:

Հայտնի է նաեւ, որ տարիների հետ տղամարդկանց մոտ նվազում է ոչ միայն սերմի քանակը, այլեւ որակը: Բացի այդ, մեծ տարիքում հայրանալը կարող է պատճառ դառնալ այնպիսի ախտանիշերի, ինչպիսիք են Դաունի ախտանիշը, հղիության ընդհատման եւ այլ խնդիրների: Սակայն վերջին տարիների ընթացքում աճել է այն տղամարդկանց թիվը, որոնք հայրանում են 35-ից հետո: Սակայն հոր տարիքը երեխայի վրա ազդում է ավելի քիչ, քան մոր տարիքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ