27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էնրիկե Իգլեսիասը կրկին չի ցանկանում ամուսնանալ /վիդեո/

Նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովայի եւ երգիչ Էնրիկե Իգլեսիասի սիրավեպն արդեն ավելի քան 10 տարվա պատմություն ունի, սակայն հարսանիքի մասին ոչ մի լուր չկա: Այս ընթացքում ինչեր ասես, որ չեն խոսել այս զույգի մասին, սակայն Աննան դեռեւս հղի չէ, իսկ հարսանիքի մասին խոսք անգամ չկա:

Չնայած իր մոսկովյան վերջին համերգի ժամանակ Էնրիկեն Աննային իր կինն է անվանել, իսկ իրեն նույնիսկ` կիսով չափ ռուս: Սակայն հետո պարզվեց, որ դա արվել էր ստեղծագործական բուռն ապրումներից դրդված:

Օրերս Էնրիկեն կրկին անգամ հայտարարել է, որ ամուսնությունն իր համար նշանակություն չունի: Կարելի է եզրակացնել, որ այս տեսակետը կիսում է նաեւ Կուրնիկովան: Չնայած նա բազմիցս նշել է, որ երազում է երեխաներ ունենալ` թեկուզ եւ որդեգրած:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ