23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր զոհեր սիրիական Հոմսում /վիդեո/

Սիրիական ընդդիմության կոորդինացնող հանձնաժողովը հայտնել է, որ մարտի 12-ին Բաշար Ալ-Ասադի կողմնակիցները Հոմսում սպանել են առնվազն 70 մարդ: Գրեթե 45 կանայք եւ երեխաներ զոհ են դարձել միայն Քարմ Ալ-Զայթուն թաղամասում, եւս 25 մարդ  սպանվել է քաղաքի մյուս մասերում: Սիրիական “SANA” պետական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ մարդիկ “ահաբեկչական խմբերի” զոհ են դարձել:

Միաժամանակ շարունակվում է կառավարական ուժերի գրոհը Թուրքիայի հետ սահմանակից Իդլիբ նահանգի վրա, որը դարձել է ընդդիմության պատսպարման վայրը: Իսկ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի` Սիրիա այցելության օրը զինվորականներն սկսել են համանուն քաղաքի ռմբակոծումը: Ընդդիմության տվյալներով` ռազմական գործողության արդյունքում 25 մարդ է սպանվել:

Բնակիչներից մեկը “Ալ-Ջազիրա”-ին պատմել է, որ ռմբակոծությունից հետո զինվորականները ներխուժել են տները` փնտրելով ընդդիմադիրներին եւ տներից ու խանութներից տանելով այն ամենը, ինչն անհրաժեշտ է իրենց: Թուրքական կառավարության տվյալներով` մարտի 10-ին Իդլիբից Թուրքիա են փախել 189 սիրիացի փախստականներ:

http://youtu.be/KPAGlYENIQA

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ