Անցնում են ծածկագրով պահպանակների
Հնարավոր է, որ մոտ ապագայում մասնագետները ստեղծեն անվտանգ սեքսի գլոբալ քարտեզը:
Պահպանակի օգտագործումից հետո այդ մասին հարկավոր է տեղեկացնել ընտանիքի պլանավորման ամերիկյան կենտրոնի մասնագետներին: Դրա համար անհրաժեշտ է պարզապես նկարել հակաբեղմնավորիչ միջոցի ծածկագիրը սմարթֆոնի օգնությամբ, որպեսզի մասնագետները կարողանան ստեղծել անվտանգ սեքսի քարտեզը:
Այս փորձի շրջանակներում տարածվել է 55 հազար պահպանակ: Դրանց օգտագործման մասին կայքում կարելի է պատմել ինչպես անանուն, այնպես էլ շարադրել ձեր ինտիմ հանդիպման մանրամասները: Կարելի է նաեւ մեկնաբանություններ թողնել ձեր զգացողությունների մասին:
Ընտանիքի պլանավորման կենտրոնի մասնագետները ցանկանում են այս կերպ ազդեցություն գործել մարդկանց վրա, որպեսզի վերջիններս ձգտեն պաշտպանել իրենց անցանկալի հղիությունից եւ վեներական հիվանդություններից: Մասնագետները ձգտում են մարդկանց սովորեցնել խոսել ինտիմ թեմաներից եւ չամաչել դրանից:
Ըստ գլոբալ քարտեզի` այժմ հատուկ տարածած հակաբեղմնավորիչներից օգտվում են ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: