17 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Քայլի Մինոուգը կերգի թագուհու համար /վիդեո/

Այս տարի լրանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագավորման 60-ամյակը: Մի շարք միջոցառումներից բացի նախատեսված է նաեւ տոնական համերգ, որը տեղի կունենա հունիսի 4-ին Բուկինհեմյան պալատում:

Համերգին ներկա կլինեն թագավորական ընտանիքի բոլոր անդամները, իսկ ուղիղ հեռարձակումը կապահովի “ВВС”  հեռուստաալիքը: Պարզվել է, որ օրերս համերգին մասնակցելու անհատական հրավեր է ստացել երգչուհի Քայլի Մինոուգը:

Նրան կընկերակցեն Էլթոն Ջոնը, Թոմ Ջոնսը, Փոլ Մաքքարտնին, Սթիվի Ուանդերը, Էնի Լենոքսը, Քլիֆ Ռիչարդսը եւ այլ հայտնի աստղեր: Միջոցառումը կվարի “Take That” խմբի անդամ Գարի Բարլոուն, ով եւս երգ կկատարի սիրելի թագուհու համար: Ի դեպ, նրա երգի հեղինակն է լեգենդար կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբբերը, ով ժամանակին անձամբ Եղիսաբեթ 2-րդից բարոնի տիտղոս է ստացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ