01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Շվեյցարիայում վթարի է ենթարկվել տուրիստական ավտոբուս. զոհերից 22-ը երեխաներ են

Շվեյցարիայում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 28 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը երեխաներ են:

Երիտասարդ բելգիացի զբոսաշրջիկներին հայրենիք տեղափոխող ավտոբուսի վարորդը թունելում կորցրել է վերահսկողությունը եւ մեքենան հարվածել է պատին, տեղեկացնում է “Tagesschau”-ն:

Զոհվածներից 22-ը  12 տարեկան երեխաներ են, 2 մեծահասակները` ավտոբուսի վարորդներն են: Մյուս 4 մահացածների ինքնությունն առայժմ բացահայտված չէ: Եւս 24 երեխա ծանր վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց` շտապ օգնության մեքենաներով եւ ուղղաթիռով: Թունելում երթեւեկությունը կանգնեցված է:

Ավտոբուսում գտնվող երեխաները Հեւերլե եւ Լոմելյա քաղաքների դպրոցականներ են եղել:

Մահացած երեխաների հարազատների հետ Վալլիս կանտոնում, որտեղ տեղի է ունեցել վթարը, կաշխատեն հոգեբաններ: Ոստիկանությունը բացել է հակաճգնաժամային կենտրոն եւ “վստահության ծառայություն” հեռախոսային թեժ գիծ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ