29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Ծաղրածու` աշունը սրտում”. Լեոնիդ Ենգիբարյանն այսօր կդառնար 77 տարեկան /վիդեո/

Այսօր կլրանար կրկեսի հայտնի արտիստ, մնջախաղի վարպետ եւ արձակագիր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 77-ամյակը:

Ենգիբարյանը ծնվել է 1935-ի մարտի 15-ին Մոսկվայում: Հայրը խոհարար էր, իսկ մայրը` տնային տնտեսուհի: Դպրոցն ավարտելուց հետո Ենգիբարյանը սովորում է ձկնորսության ինստիտուտում, ֆիզկուլտուրայի ինստիտուտում, մեծ հաջողությունների է հասնում բռնցքամարտում:

1955-ին նա ընդունվում է Կրկեսային պետական ուսումնարանի ծաղրածուների բաժինը եւ 1959-ին ավարտում է այն: Կրկեսային աշխատանքը Ենգիբարյանն սկսում է Երեւանում: Միանգամից երեւում է նրա յուրահատկությունը, մյուս բոլոր ծաղրածուներից տարբերվելը: Նա հանդիսատեսին ստիպում էր ոչ միայն ծիծաղել ,այլ նաեւ մտածել եւ երբեմն` նույնիսկ լացել: “Ծաղրածու` աշունը սրտում”. այս մականունով կոչեցին նրան: Նրան իսկապես կարելի է անվանել պոետիկ ծաղրածու: Նրա մեջ կար լիրիկա, զգացմունք:

1956-ից Ենգիբարյանն սկսեց նկարահանվել կինոյում: 1962-ին նա ինքն իր կերպարը կերտեց “Ճանապարհ դեպի կրկես” ֆիլմում: 60-ականների վերջին նրան ամեն ինչում հաջողություններ էին սպասվում: Նա նկարահանվեց մի քանի ֆիլմում: Գրում էր արձակ գործեր, որոնք հրատարակվում էին կենտրոնական ամսագրերում: Էստրադայի ասպարեզում հանդես էր գալիս մնջախաղով: Շրջագայում էր Սովետական Միության երկրներում, իսկ Պրահայում արժանացավ առաջին մրցանակին` ծաղրածուների միջազգային մրցույթում:

1972-ի հուլիսի 25-ին Լեոնիդ Ենգիբարյանը մահացավ սրտի անբավարարվածությունից Մոկվայում: Նա ընդամենը 37 տարեկան էր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ