Ինտերնետը սեքսուալ կախվածություն է առաջացնում
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ինտերնետը այսպես կոչված` “սեքսոհոլիկների” առաջացման է բերում, քանի որր ինտերնետը հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակ եւ շատ արագ մուտք գործել պոռնոկայքեր:
Ըստ վերջին տվյալների` նույնիսկ այն օգտատերերի, ովքեր գոնե մեկ անգամ օգտագործել են համակարգիչը պոռնոկայքեր մտնելու նպատակով, մեկ տոկոսն սկսել է պաթոլոգիական կախվածության մեջ ընկնել ինտերնետ-սեքսից: Նման կախվածություն ունեցող մարդիկ համակարգչի դիմաց անց են կացնում պոռնոնյութեր կամ այլ ինտիմ նյութեր նայելով շաբաթական առնվազն 12 ժամ: “Սեքսոհոլիկների” մեծ մասը տղամարդիկ են: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները գերադասում են պոռնոգրաֆիա դիտել իրենց սեքսուալ զուգընկերերի հետ, չնայած որ դա վատ ազդեցություն է ունենում զուգընկերների սեքսուալ կյանքի վրա:
“Սեքսոհոլիկների” մի խումբ խոստովանել է, որ նույնիսկ մեկ գիշերվա ընթացքում 8 ժամ է անցկացնում համակարգչի առջեւ: Սակայն մասնագետները պնդում են, որ պոռնոկայքերից կախվածության չափը որոշվում է ոչ թե նրանով, թե որքան ժամանակ են մարդիկ անցկացնում համակարգչի առջեւ, այլ նրանով, թե ինչ ազդեցություն է ունենում պոռնոգրաֆիա դիտելը նրանց ինտիմ հարաբերությունների վրա զուգընկերոջ, ինչպես նաեւ սոցիումի հետ:
Զուգընկերենրից մեկի կախվածությունը պոռնոգրաֆիայից կարող է ցանկություն առաջացնել թաքցնել իր կախվածությունը մյուսներից: Մարդն սկսում է թաքնվել լոգարանում կամ այլ տեղ, երկար մնալ աշխատավայրում, ինչը բացասական ազդեցություն է ունենում հարաբերությունների վրա: Ամերիկայում “սեքսոհոլիկները” եւ նրանց կախվածությունը պոռնոգրաֆիայից հաճախ են դառնում բաժանումների պատճառ: