Լինդսի Լոհանը որոշել է “քավել մեղքերը”
Սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը ներողություն է խնդրել երկրպագուներից: Հոլիվուդյան աստղը, ում կարիերան ընդհատվեց վերականգնողական կենտրոնում բուժվելու եւ օրենքի հետ խնդիրներ ունենալու պատճառով, հավաստիացնում է, որ բոլոր վատ բաներն անցյալում են: Այժմ նա կենտրոնացած է միայն նորմալ կյանք վերադառնալու ուղղությամբ:
Լինդսին դիմել է իր երկրպագուներին “Twitter”-ում. “Ներեցեք ինձ անկումների եւ վերելքների համար: Այսուհետ կլինեն միայն վերելքներ: Ես հեշտ մարդ չեմ, բայց ես կաշխատեմ կենտրոնանալ իմ կարիերայի վրա”:
Նա դեռեւս շարունակում է հասարակական աշխատանք կատարել Լոս Անջելեսի դիահերձարաններից մեկում. “Ես արթնանում եմ առավոտյան 5-ին աշխատանքի գնալու համար: Ես աշխատում եմ ամբողջ օրը եւ զգում եմ, որ հոգեպես մաքրվում եմ,”-խոստովանել է Լինդսին:
Դատարանը նկատել է` որքան է փոխվել Լինդսին եւ նույնիսկ գովաբանել է նրան կատարած աշխատանքի համար:
Մարտի 29-ից դերասանուհին պետք է աշխատի հավելյալ 14 օր եւ հոգեթերապիայի 5 կուրս անցնի: