18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընկերները նամակներ են ստանում հանգուցյալից

32-ամյա Ջեկ Ֆրոուզը մահացել էր 2011 թվականին  առիթմիայից:

Ջեկի մահվանից հինգ ամիս անց նրա մտերիմները սկսել են էլեկտրոնային նամակներ ստանալ նրանից` հետադարձ հասցեով: Եւ խոսքն ամենեւին էլ սպամների մասին չէ, այլ իրական նամակագրության:

Նամակ է ստացել նաև Ջեկի ամենամտերիմ ընկերը` Թիմ Խարտը: Առաջին նամակը հանգուցյալից նա ստացել է նոյեմբերին` էլեկտրոնային փոստով: Նամակի վերնագիրը եղել է “Ես ամեն ինչ տեսնում եմ”, իսկ տեքստում գրված է եղել. “Դու լսո՞ւմ ես, ես քո տանն եմ: Ինչու չե՞ք մաքրում ձեղնահարկը”:

Խարտի խոսքերով` մահվանից որոշ ժամանակ առաջ նա եւ ընկերը զրուցելիս են եղել, Ջեկը միշտ ասել է, թե ինչու Թիմը չի մաքրում իր ձեղնահարկը: “Այդ ժամանակ մենք երկուսով էինք, միայն ես եւ նա”,- հավաստիացնում է հանգուցյալի ընկերը:

Ջեկ Ֆրոուզի ազգական Ջիմմի Մակգրոն նույնպես նամակներ է ստացել իր էլեկտրոնային հասցեով: Ջեկը գրել է Ջիմմիի ոտնաթաթի վնասվածքի մասին, որը Ջիմմին ստացել է արդեն Ջեկի մահվանից հետո: Ջիմմին կարծում է, որ այսկերպ Ջեկը ուզում է ցույց տալ, որ մինչեւ հիմա իր հարազատների հետ է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ