18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս է Բրեդ Փիթն արթնացնում իր երեխաներին առավոտյան

Բրեդ Փիթը պատմել է` ինչպես է առավոտյան արթնացնում իր երեխաներին եւ ինչպես է կատակներ հորինում իր գործընկերների մասին:

Բրեդ Փիթը եւ Անջելինան դժվարություններ են ունենում իրենց 6 երեխաների դաստիարակության հարցում`10-ամյա Մեդոքսի, 8-ամյա Փեքսի, 7-ամյա Զախարի, 5-ամյա Շայլոյի եւ 3 տարեկան երկվորյակներ Նոքսի եւ Վիվիենի հետ: Հատկապես դժվար է նրանց առավոտյան արթնացնելը: Զույգը երեխաներին կոֆեինով գազավորված ջուր է տալիս, որպեսզի երեխաները էներգիայի հոսք զգան:

“Մենք նրանց ասում ենք` “արթնացեք, ահա ձեր հողաթափերը, խմեք այս կոլան մինչեւ վերջ”, միայն այդպես կարելի է նրանց արթնացնել եւ ինչ-որ տեղ գնալ,”-անկեղծացել է Բրեդը:

Բացի երեխաների դաստիարակությունից, Բրեդը պատմել է նաեւ, թե ինչպես է կատակներ հորինում գործընկերների մասին:

“Մարդը, ով ամեն ինչ փոխեց” ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասան Ջոն Հիլլը նկարահանման հրապարակում շարժվելիս է եղել գոլֆ-մեքենայով, որի վրա Բրեդը  տեղադրել է Ջորջ Մայքլի այն երգը, որը համարվում է հոմոսեքսուալների հիմնը: Ջոնը ստիպված է եղել տեղաշարժվել այդ երգի ուղեկցությամբ եւ վարդագույն ժապավենով, որը Բրեդը տեղադրել է մեքենայի վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ