01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ռումինիայում կարել են աշխարհի ամենաերկար հարսանեկան զգեստը

Ռումինիայում կարել են աշխարհի ամենաերկար հարսանեկան զգեստը: Այն ցուցադրելու համար դիզայներներին օդապարիկ է հարկավոր եղել:

Յուրօրինակ զգեստի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Բուխարեստում` հարսանեկան զգեստների ամենամյա տոնավաճառում: Գրեթե երեք կիլոմետր երկարությամբ քողը հարյուր օր կարել են ինը դերձակները: Պատկերն ավելի պարզ ցուցադրելու համար մոդելին գետնից վեր են բարձրացրել: Գինեսի ռեկորդների գրքի մասնագետները հաստատել են` դա աշխարհի ամենաերկար զգեստն է:

Ճիշտ է, զգեստն ըստ նշանակության դժվար թե օգտագործվի, քանի որ այդ երկարության քողը անհնար է տեղափոխել հարսանեկան արարողության ժամանակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ