Նախագահի կինը հաջողություններ է գրանցում մոդայի ասպարեզում
Դուբայում անց է կացվել Ռամզան Կադիրովի կնոջ` Մեդնիի հիմնադրած “Firdaws” մոդայի տան “Լեդի Չեչնիա” հավաքածուի ցուցադրությունը, տեղեկացնում է “AFP”-ը:
Այս ցուցադրությունը 2009-ին հիմնված մոդայի տան առաջին ցուցադրությունն է եղել Չեչնիայի սահմաններից դուրս: Մեդնի Կադիրովան նշել է, որ սա “աշխարհը գրավելու` Մերձավոր Արեւելքի նորաձեւության առաջին քայլն էր”:
Ընդհանուր առմամբ Դուբայում ցուցադրվել են ամենօրյա եւ երեկոյան 70 զգեստներ` ներառյալ մուսուլմանական ավանդույթներին համապատասխան հարսանեկան զգեստներ: Հավաքածուի հեղինակներն են չեչնիացի դիզայներներ Զարիմա Յախաեւան եւ Զաուր Մամեդովը:
Ներկա դրությամբ “Firdaws”-ի հագուստ կարելի է ձեռք բերել միայն Գրոզնու էլիտար խանութներից, սակայն հետագայում այն նախատեսում է խանութներ բացել նաեւ այլ երկրներում, այդ թվում` ԱՄԷ-ում: Բացի այդ, առաջիկայում ծրագրված է հավաքածուի ցուցադրությունը Սաուդյան Արաբիայում:
2011-ին “Firdaws”-ը Մոսկվայում “Գրան Պրի” է ստացել միջազգային մրցույթում: