Դեմի Մուրը գուցե եւ չդիմանա Ռիհաննայի “հարվածին”
Էշտոն Քաթչերը եւ Ռիհաննան դեռևս պաշտոնապես չեն հայտարարել իրենց հարաբերությունների մասին, սակայն արևմտյան մամուլն արդեն գրում է նրանց սիրավեպի մասին: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Ռիհաննային պապարացիները նկարել էին Քաթչերի տուն գնալիս գիշերով եվ միայն առավոտյան այնտեղից դուրս գալիս: Լուրեր կան, որ աստղերն արդեն երկու ամիս է, ինչ հանդիպում են:
Միևնույն ժամանակ միայն վերջերս վերականգնողական կենտրոնից դուրս գրված Դեմի Մուրը շատ ծանր է տանում այս լուրերը: Դերասանուհին, անկախ ամեն ինչից, նախկին ամուսնուն վերադարձնելու հույսերը դեռ չի կորցրել:
Դեմիի ընկերները լրջորեն մտահոգված են: Նա նոր-նոր էր սկսել վերադառնալ նախկին կյանքին` խորը դեպրեսիայից հետո, որի մեջ ընկել էր Քաթչերի հետ բաժանումից հետո: Ընկերները չգիտեն, եթե պարզվի, որ Ռիհաննան ու Քաթչերն իրոք սիրեկաններ են, Դեմին կդիմանա այդ հարվածին, թե ոչ: