Փղիկը հայտնվել է փողոցում, քանի որ չէր ցանկանում ցնցուղ ընդունել /վիդեո/
Իռլանդիայում կրկեսային փիղը “ապստամբել” է եւ փախել վարժեցնողներից: Բարեբախտաբար, Փոքրիկ մականունով փղի փախուստի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Ականատեսները պատմել են, որ Փոքրիկը, որի քաշը 2,5 տոննա է, ինչ-որ կերպ գտել է կրկեսից դուրս գալու ճանապարհը եւ վազվզել փողոցներում այն ժամանակ, երբ վարժեցնողները փորձել են նրան հանգստացնել: Փիղը, սակայն, նյարդայնացած է եղել եւ չի ցանկացել գնալ իր “ուսուցիչների” մոտ:
Փոքրիկն այնուհետեւ հայտնվել է տեղի առեւտրի կենտրոնի ավտոկանգառում, կենտրոնի հաճախորդները նկատել են նրան պատուհաններից:
Վերջիվերջո, փղին հաջողվել է հանգստացել եւ հետ տանել կրկես: Կրկեսի աշխատակիցները պատմել են, որ Փոքրիկը փախել է, քանի որ չէր ցանկանում ցնցուղ ընդունել: Այժմ Փոքրիկն իրեն լավ է զգում եւ պատրաստվում է կրկեսային ներկայացման: