23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ննջասենյակի գույնը կօգնի խուսափել սեքսուալ խնդիրներից

Ի՞նչ գույնի է ձեր  ննջասենյակը: Երբեւէ մտածե՞լ եք, որ այն ազդում է ձեր սեքսուալ կյանքի վրա:

Այն զույգերին, որոնց գործունեությունը կապված է մտավոր աշխատանքի հետ, խորհուրդ է տրվում ննջասենյակը ներկել երկնագույնով, իսկ ահա ֆիզիկական աշխատանքով զբաղվողներն ավելի լավ է կանաչ գույն ընտրեն:

Կարմիրը եւ կրակագույնը ավելացնում են սեքսուալությունը, իսկ եթե սեքսն, ընդհակառակը, շատ է, ապա խորհուրդ է տրվում սենյակի ինտերիերը հավելել կանաչադեղնավուն առարականերով եւ դեկորացիաներով:

Զմրուխտային գույներով անկողինը համարձակությամբ է օժտում այն մարդկանց, ովքեր ամաչկոտ են եւ վախենում են սեփական էրոտիկ ֆանտազիաներից:

Եթե  զույգը երազում է երեխաներ ունենալու մասին, ապա ննջասենյակի պատուհանն արժե զարդարել բաց կապույտ երանգի վարագույրներով:

Եթե զույգը հաճախ է վիճում, ապա պետք է խուսափել ննջասենյակը կարմիր, դեղին կամ նարնջագույն ներկելուց, լավագույն տարբերակը` խամրած կանաչն է:

Մուգ ոսկեգույնը ջերմություն եւ փոխադարձ ձգտում կառաջացնի, իսկ նարնջագույնը ոչ միայն կավելացնի էներգիան, այլ դրական կազդի ախորժակի վրա:

Մանուշակագույնը չափազանց ռոմանտիկ հարաբերություններ կապահովի, իսկ վարդագույնը` թեթեւություն եւ անհոգություն կպարգեւի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ