06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արքանզասում ուսուցիչներին թույլ են տվել քնել աշակերտների հետ

ԱՄՆ-ի Արքանզաս նահանգի դատարանը չեղյալ է հայտարարել այն օրենքը, որն ուսուցիչներին արգելում էր ինտիմ հարաբերություններ ունենալ 21 տարին չբոլորած աշակերտների հետ:

Դատարանը որոշել է, որ 18 տարին լրացած աշակերտների եւ ուսուցիչների միջեւ կապը, որը հիմնված է փոխադարձ համաձայնության վրա, սահմանադրական իրավունքով է: Դատարանը, միեւնույն ժամանակ, խոստովանել է, որ մանկավարժների նման գործողությունները կարող են համարվել քամահրանքի արժանի:

Դատավորներից մեկը չի  համաձայնվել մեծամասնության հետ` նշելով, որ դա բացասական ազդեցություն կթողնի կրթության ոլորտի վրա: Առայժմ հայտնի չէ` նահանգը կբողոքարկի որոշումը, թե` ոչ: Իրավաբանները, ովքեր նահանգի կողմն են ներկայացնում, պնդում են, որ օրենքը պաշտպանում է աշակերտներին սեռական ոտնձգություններից ուսուցիչների կողմից, ովքեր մեծ իշխանություն ունեն նրանց վրա:

Դատարանը քննելիս է եղել 38-ամյա ուսուցիչ Դեյվիդ Փեսքելի գործը, ով 5 ամիս շարունակ ինտիմ կապի մեջ է եղել 18-ամյա աշակերտուհու հետ: Այդ պատճառով, ինչպես նաեւ ականատեսին կաշառելու համար 2011-ին նա դատապարտվել է 30 տարվա ազատազրկման: Եւս 6 տարվա ազատազրկման Փեսքելը դատապարտվել է այն բանի համար, որ աշակերտներին իր տանն ալկոհոլ է հյուրասիրել եւ թույլ տվել նստել ղեկին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ