02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կալիֆորնիայում եւս հայտնվել է “թուլուզյան հրաձիգ”

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Օուքլենդ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել “Oikos University” կրոնական դպրոցից դուրս եկող մարդկանց վրա, հաղորդում է “Утро.ru”-ն:

Արդյունքում 5 մարդ է զոհվել, եւս 2-ը` մահացել են հիվանդանոցում: 7 մարդու սպանության մեջ մեղադրանքով ձերբակալվել է 43-ամյա կորեացի Կո Վանը: Նա Կորեայի քաղաքացի է , սակայն մշտական բնակություն է հաստատել Օուքլենդում: Ոստիկանությունը հայտնել է, որ մեղադրյալն ինքն է հանձնվել: Նա առայժմ չի հայտնել իր արարքի դրդապատճառները:

Տեղի ԶԼՄ-ները հակասական տեղեկություններ են հաղորդում: Մի մասը գրում է, որ Կո Վանը դպրոցի նախկին ուսանող է եղել, իսկ մի մասն էլ հայտնում է, որ նա հանցանքի պահին էլ է դպրոցի ուսանող համարվել:

“Oikos University” կրոնական դպրոցը բացվել է 2000-ին: Ուսումնական հաստատության ուսանողների մեծ մասն էթնիկ կորեացիներ են:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ