05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գլխապտույտ առաջացնող սեքսի գաղտնիքը

Ֆիզիկական լավ վիճակն անհրաժեշտ է չտեսնված ինտիմ հարաբերությունների համար` անկախ տարիքից:

Այս գործում իդեալական կազմվածքը կամ ուժեղ մկանները առաջնահերթ չեն, սակայն դրանք “էսթետիկ առավելություններ” են սեքսուալ հարաբերություններում: Ֆիզիկական վարժություններն օգնում են տղամարդկանց ավելի երկար մնալ անկողնում եւ բավարարել կանանց ցանկությունները: Ֆիզիկապես թույլ սիրեկանի հանդուրժողականությունը ոչ մի կերպ չի համեմատվի  լավ մարզավիճակում գտնվող սիրեկանի հանդուրժողականության հետ:

Բացի այդ, 2 սեռի ֆիզիկապես առողջ ներկայացուցիչներն իրենց ավելի վստահ են զգում, դրա համար էլ ձգտում են ավելի շատ զբաղվել սեքսով: Նրա լավատեսական տրամադրվածությունը կյանքում դրական է ազդում նաեւ ինտիմ կյանքի վրա:

Եթե դուք ցանկություն ունեք ինտիմ հարաբերությունների ժամանակ օգտագործել դիրքեր Կամասուտրայից կամ ֆիլմերից, ապա դա անհնար կլինի առանց ճկուն մարմնի, ինչին հնարավոր է հասնել ֆիզիկական ծանրաբեռնվածության շնորհիվ:

Սպորտով զբաղվելուց հետո օրգանիզմը որոշ ֆիզիկական փոփոխությունների է ենթարկվում, ինչպես նաեւ բարձրացնում է հորմոնների մակարդակը, որոնք պատասխանատու են սեքսուալ ցանկությունների  համար, իսկ սթրեսային հորմոնների մակարդակն ընդհակառակը` նվազում է: Այդ պատճառով էլ, որպեսզի ինտիմ կյանքը հնարավորինս չափ երկար լինի, հարակավոր է գերազանց մարզավիճակում լինել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ