10-ամյա դպրոցականը գտել է Հունաստանի` Եվրագոտուց դուրս գալու միջոցը
Դպրոցական Յուր Հերմանսը Նիդեռլանդներից խրախուսական 100 եվրո պարգեւ է ստացել` որպես “Wolfson Economics Prize” կոչվող մրցանակի ամենաերիտասարդ թեկնածու:
Մրցանակը տրվել է 2011-ի հոկտեմբերին` լորդ Սայմոն Վուլֆսոնի կողմից` Եվրագոտուց որեւէ երկրի դուրս գալու լավագույն սցենարի համար: Մրցանակն ամբողջությամբ կազմում է 390 հազար դոլար:
Հերմանսն իր դիմումը ներկայացրել է նախորդ տարի, երբ 10 տարեկան էր: Նամակում նա նշել է, որ շատ է անհանգստացած Եվրոպայում տիրող վարկային ճգնաժամով եւ հասկացել է, թե ինչպես Հունաստանը կարող է հրաժարվել եվրոյից եւ անցնել հին դրամական միավորին` դրահմային:
Դպրոցականի ծրագրի համաձայն` բոլոր հույները պետք է բանկերում փոխանակեն իրենց եվրոները դրահմաներով` տուգանքի ենթարկվելու սպառնալիքից հետո: Բանկերն իրենց հերթին ստացված փողը պետք է հանձնեն կառավարությանը, որը ժամանակի ընթացքում կվերադարձնի վարկատու երկրներին: Ընդ որում` Հերմանսը Հունաստանի պարտքը նկարել է ամբողջական պիցցայի տեսքով, որի յուրաքանչյուր կտորը կստանան վարկատու երկրները: