Գիտնականները գտել են սեռական ակտը երկարացնելու միջոցը
Ուժեղ սեռի որոշ ներկայացուցիչների համար իսկական խնդիր է ժամանակից շուտ սեռական ակտն ավարտելը, քանի որ այն մի շարք բարդությունների պատճառ է դառնում, իսկ ոմանք էլ պարզապես ցանկանում են երկարացնել սեքսը:
Արագ սեռական ակտը կարող է դառնալ զուգընկերների անբավարարվածության հիմնական պատճառը: Ամենաարագ եւ հեշտ միջոցը` սեքսը երկարացնելու համար, լրացուցիչ քսուք օգտագործելն է: Եթե տղամարդը քսուքն օգտագործում է պահպանակի մեջ, ապա երկարատեւ կենակցելու նրա կարողությունը մեծանում է, եւ նա կարող է ավելի երկար հաճույք պատճառել կնոջը:
Այս եզրակացությանն են եկել հյուսիսամերիկյան գիտնականները` 2 հազար տղամարդկանց օնլայն հարցումների արդյունքում: Հարցումներն անց են կացվել տղամարդկանց սեքսուալ պահվածքն ուսումնասիրելու նպատակով: Մասնակից տղամարդկանցիկ յուրաքանչյուրը սեռական ակտից հետո իրենց համացանցային օրագիրներում գրանցել են դրան վերաբերող մանրամասներ` տեւողությունը, ինտենսիվությունը, հանգամանքները, ինչպիսիք են օրինակ` ալկոհոլի կամ թմրանյութերի, քսուքի, պահպանակների օգտագործումը եւ այլ մանրամասներ:
Ավելի քան 8 հազար սեքսուալ ժամադրությունների վերլուծությունից պարզվել է, որ յուրաքանչյուր 2-րդ տղամարդ քսուք է օգտագործում, ինչն էլ օգնում է սեռական ակտի երկարացմանը:
Հարկ է նշել, որ պահպանակի մեջ քսուքի օգտագործումը սեռական ակտն ավելի հաճելի է դարձնում նաեւ կանանց համար: