27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու՞ է սեքսը նախընտրելի մթության մեջ

Ասում են` մթությունը երիտասարդների ընկերն է: Այդպես էլ կա, եթե խոսքը անգլիացիների մասին է: Միջազգային հարցումների արդյունքում պարզվել է, որ մշուշապատ Ալբիոնի 2 սեռի բնակիչներն էլ նախընտրում են սիրով զբաղվել կատարյալ մթության մեջ:

Ըստ հարցումների` բրիտանացիների` սեքսը մթության մեջ նախընտրողների 60 տոկոսից 26 տոկոսը տղամարդիկ են կազմում: Կարելի է ասել, որ անգլիացիները հաստատեցին իրենց այն վարկանիշը, ըստ որի նրանք սեքսի առումով բարդութավորված ազգ են:

Գրեթե 20 տոկոսը նրանցից, ովքեր  հանվելուց առաջ մարում են  լույսը, խոստովանել են, որ  ամաչում են սեփական մարմնից եւ վախենում, որ գրավիչ չեն լինի իրենց սեքսուալ զուգընկերոջ հանդեպ: Նրանք համոզված են, որ ունեն մի այնպիսի բան, որի պատճառով չեն ցանկանա իրենց հետ սիրով զբաղվել: Այդ պատճառով էլ գերադասում են իրենց “թերությունները’ թաքցնել մթության մեջ կամ ծածկոցի տակ:

Սակայն ոչ բոլորն են նախընտրում մթությունը, որպեսզի թաքցնեն իրենց թերությունները: Պարզվել է, որ անգլիացիների 47 տոկոսը սիրով են զբաղվում մթության մեջ, քանի որ դա նրանց գրգռում է, եւ դրա շնորհիվ ուժեղանում են  ինտիմ շփումից ստացած զգացողությունները:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ