14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սուպերմոդելը եւ հայտնի երգիչը վերջնականապես կբաժանվեն /վիդեո/

Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումը, ով  երկար տարիներ ամուսնացած էր փոփ երգիչ Սիլի հետ, ապահարզանի փաստաթղթեր է  ներկայացրել:

Որպես պատճառ Քլումը նշել է չափանիշ դարձած “անհաշտությունը”: Ապահարզանի փաստաթղթում նշվում  է, որ աստղային զույգը ամուսնական պայմանագիր է ստորագրել, սակայն այդ մասին որեւէ մանրամասներ հայտնի չեն: Քլումը նաեւ խնդրել է, որ երեխաներն ապահարզանից հետո մնան իր հետ, իսկ նախկին ամուսինը կարող է նրանց այցելել ցանկացած ժամանակ:

Սիլը եւ Քլումը 4 երեխա ունեն` 7-ամյա Հելենը, 6-ամյա Հենրին, 5-ամյա Յոհանը եւ 2 տարեկան Լուն: Ավագ դստեր` Հելենի կենսաբանական հայրը Քլումի նախկին ընկեր, իտալացի գործարար Ֆլավիո Բրիատորեն է:

Հայդի Քլումը եւ Սիլն սկսել են հանդիպել 2003-ից: 2005-ին զույգն ամուսնացավ: Բաժանվելու որոշման  մասին զույգը հայտնեց 2012-ի հունվարին` առանց որեւէ մեկնաբանություն տալու:

http://youtu.be/MLkzjLp1k84

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ