12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ֆրանսիացի դերասանը վերածվել է ղրիմյան գինեգործի

Ժերար Դեպարդյեն ղրիմյան խաղողի այգիների սեփականատեր է դարձել: Ներկա պահին հայտնի դերասանը գինու արտադրություն է սկսում  Բախչիսարայի շրջանում:

Դեռեւս 2005-ին Դեպարդյեն մտադիր էր գնել Ղրիմի հարավում գտնվող ագարակներից մեկը: Սակայն պետական ձեռնարկությունները մերժեցին նրան` փոխարենն առաջարկելով այն վարձակալել, ինչն էլ ձեռնտու չէր դերասանին: Արդյունքում Դեպարդյեն ձեռք բերեց խաղողի այգիները եւ ներկա պահին վերականգնում է տեղի գինու գործարանը:

Խաղողի այգիների նախկին տիրոջ, գործարքի արժողության եւ տարածքի չափսերի մասին տեղեկություն չի հաղորդվում: Բախչիսարայի տարածքի խաղողներն ավելի շատ օգտագործվում են շամպայնի եւ սեղանի գինիների համար:

Նախկինում Դեպարդյեն մի քանի անգամ ժամանել է Ուկրաինա, այդ թվում եւ Ղրիմ, եւ հայտնել գինեգործությամբ զբաղվելու իր ցանկության մասին: Դերասանը նույնիսկ ընկերական հարաբերությունների մեջ էր երկրի նախկին նախագահ Վիկտոր Յուշենկոյի հետ: Լուրեր էին պտտվում, որ Դեպարդյեն կնկարահանվի “Տարաս Բուլբա” ֆիլմում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ