Խաղարկվել է պատմության մեջ ամենախոշոր ջեք-փոթը, իսկ միլիոնատերերը չեն հայտնվում
Վիճակախաղի 3 տոմսերից մեկը, որոնցում ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախորշոր ջեք-փոթն է գրանցված, դիմել է “Mega Millions” վիճակախաղի կազմակերպիչներին:
Շահող տոմսը ձեռք է բերվել Կանզաս նահանգից: Շահողը ցանկացել է անհայտ մնալ եւ նախընտրել է ստանալ 110,5 մլն դոլարանոց չեկը միանգամից, այլ ոչ թե 26 տարվա ընթացքում:
Համաշխարհային վիճակախաղերի պատմության մեջ ամենախոշոր ջեք-փոթը` 640 մլն դոլար, խաղարկվել է ԱՄՆ-ում մարտի 30-ին: Շահումը բաժանվել է 3 տոմսերի մեջ, որոնք վաճառվել են Կանզաս, Մերիլենդ եւ Իլինոյս նահանգներում: Մեկ շաբաթվա ընթացքում մյուս շահողները դեռեւս չեն դիմել իրենց շահումն ստանալու համար:
Խաղարկությունից հետո Հայիթիի մի բնակչուհի էր հայտնել, թե իբր շահողներից մեկն ինքն է, սակայն նա այդպես էլ չի ներկայացրել իր շահած տոմսը: Սկզբում “Մակդոնալդսի” աշխատակցուհին ասել էր, որ այն պահել է վստահելի վայրում` գորրծընկերներից թաքցնելու համար, սակայն նախօրեին հայտնել է, որ չի կարողանում գտնել տոմսը, որի վրա մի քանի միլիոնանոց շահում է:
Այնպես որ վիճակախաղի կազմակերպիչներն առայժմ սպասում են, թե երբ են հայտնվելու Մերիլենդում եւ Իլինոյսում վաճառված շահող տոմսերի տերերը: