26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նյու Յորքին հերթական փոթորիկն է մոտենում

Նյու Յորքում էվակուացիա է սկսվել` սպասվող փոթորկի կապակցությամբ, հաղորդում է “CBS News”-ը: Լոնգ Այլենդից, որը լրջորեն տուժել է “Սենդի” փոթորկից, տարեց մարդկանց 4 խնամքի կենտրոններ են էվակուացրել: Սպասվում է, որ այն ավելի թեթեւ կլինի “Սենդիից”, սակայն իշխանությունները կարծում են, որ հաստատությունները հնարավոր է` պատրաստ չլինեն նոր աղետի հարվածներին: Նրանք արդեն հիմա են պահուստային էներգագեներատորներ օգտագործում:

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ մինչեւ հինգշաբթի կեսօր փակ կլինեն քաղաքի բոլոր զբոսայգիները, խաղահրապարակները եւ լողափերը: Բնակչության պարտադիր էվակուացիայի մասին հրաման չի եղել:

Արեւադարձային “Սենդի” փոթորիկն ԱՄՆ-ին հասավ հոկտեմբերի վերջին: ԱՄՆ-ի արեւելյան ափերը, մասնավորապես` Նյու Յորքը,  զգալիորեն տուժեցին աղետից: Քաղաքում ջրհեղեղ եղավ, խաթարվեց տրանսպորտի աշխատանքը, էլեկտրականության զանգվածային անջատումներ եղան:

Ընդհանուր առմամբ` փոթորկից զոհվեց 113 մարդ, որից ավելի քան 40-ը` Նյու Յորքում: Աղետի պատճառած վնասը մի քանի տասնյակ միլիարդ դոլար է կազմում:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ