26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիդեռլանդներում սուրճի խանութներին զրկում են թմրանյութ վաճառելու իրավունքից

Նիդեռլանդների սուրճի խանութների սեփականատերերը դատարան են դիմել` բողոքարկելով վերջերս ընդունված օրենքը, որը կսկսի գործել  2013-ի հունվարի 1-ից:

Ըստ այդ օրենքի` օտարերկրացիներին կարգելվի այցելել  թեթեւ թմրանյութեր վաճառող սուրճի խանութները հարավային 3 նահանգներում` Զելանդիայում, Լիմբուրգում եւ Հարավային Բրաբանտում: Դա կապված է այն բանի հետ, որ Գերմանիայի եւ Բելգիայի սահմանների վրա գտնվող հենց այս նահանգներն են ամենահայտնին այն զբոսաշրջիկների համար, ովքեր գալիս են թմրանյութեր ձեռք բերելու:

Համաձայն արգելքի` սուրճի խանութներին կարգելվի սպասարկել օտարերկրացիներին: Ավելին, խանութները կդառնան ինքնատիպ ակումբներ, որոնց անդամները կարող են լինել ոչ ավելի քան 2 հազար մարդ, ակումբի անդամներ կարող են լինել նաեւ արտասահմանցիներ` պայմանով, որ նրանք  բանկվում են Նիդեռլանդներում: Հաշվի առնելով, որ երկրում գործում է նմանատիպ 670 սուրճի խանութ, մարիխուանա գնելու իրավունք կստանա 1,34 մլն մարդ, այսինքն` բանկչության 10 տոկոսից քիչ մասը:

Արգելքի նպատակն այն է, որ նվազեցվի “թմրանյութային զբոսաշրջության” բացասական ազդեցությունը: Իշխանությունները պնդում են, որ թմրանյութեր ձեռք բերելու նպատակով երկիր ժամանող զբոսաշրջիկների պատճառով երկրում աճում է հանցագործությունների թիվը:

Նիդեռլանդներում պաշտոնապես արգելված է մարիխուանայի կամ այլ թմրանյութերի վաճառքը, սակայն հատուկ սուրճի խանութներն իրավունք ունեն վաճառել ոչ ավելին, քան 5 գրամ թմրանյութ: Կան նաեւ սահմանափակումներ, օրինակ` նրանք չեն կարող գովազդ տեղադրել խանութի վրա կամ ուժեղ ազդեցությամբ թմրանյութեր վաճառել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ