03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խոջալուի դեպքերը` ցեղասպանությո՞ւն

Փաստաբան Դավիթ Թումասյանը, ով օրերս է վերադարձել Սանկտ Պետերբուրգում կայացած գիտաժողովից,  Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար զարմանալի է, որ 1992թ-ին Խոջալուում տեղի ունեցած դեպքերը ադրբեջանցիների քարոզչության արդյունքում ցեղասպանություն է որակվել:

“Մի շարք պետություններ, Մեքսիկան, Պակիստանը, ԱՄՆ-ի մի քանի նահանգ ճանաչել են դա որպես ցեղասպանություն”,-ասաց փաստաբանը:

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, ինչպես միշտ, մնում է այն կարծիքին, որ հայկական կողմը պետք է հետեւողական լինի եւ դատի տա Ադրբեջանին` Աղդամի մոտակայքում 1992 թ. փետրվարի 27-ին Խոջալուի բնակիչների հետ տեղի ունեցածի վերաբերյալ ապատեղեկատվության եւ միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար:” Բացի դա հասարակական կազմակերպություններն էլ պիտի ակտիվ լինեն:

Օրինակ ես “Քաղաքական հետազոտությունների ակադեմիա”-ի անունից օրերս դիմել եմ Կանադայի Կալգարի քաղաքի քաղաքապետ Նահեդ Նենշին` ասելով որ չեղյալ անի իր որոշումը, որով այդ դեպքերը ցեղասպանություն է համարվել: Ես գտնում եմ, որ չպետք է լռել եւ օգտագործել բոլոր միջոցները”,- Henaran.am-ին ասաց քաղաքագետը:

Նա Կալգարիի քաղաքապետին ուղղված նամակում մանրամասն գրել է իրականությունը եւ  առաջարկել  շտկել իրավիճակը, պարզել ճշմարտությունը, չեղյալ հայտարարել  ընդունված որոշումը, նաեւ  հայցել  հայության եւ հատկապես ադրբեջանահայության ներողամտությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ