“Pampers”-ը 47 տարեկան է
47 տարի առաջ այս օրը` ապրլի 27-ին, ԱՄՆ-ում արտոնագրվեցին միանգամյա օգտագործման համար նախատեսված “Pampers” տակդիրները:
Տակդիրների ստեղծողը “Procter&Gamble” ընկերության առաջատար տեխնոլոգ եւ քիմիկոս, 3 թոռների պապիկ ամերիկացի Վիկտոր Միլզն էր: Գաղափարն էլ հենց ծնվեց նրանից, որ Միլզն ստիպված էր խնամել իր թոռներին եւ բախվելով մի շարք դժվարությունների հետ` նրա մոտ գաղափար առաջացավ ստեղծել միանգամյա օգտագործման տակդիրներ, արագ փոխել դրանք եւ նետել: Առաջին մոդելները Միլզը փորձարկեց սեփական թոռների վրա եւ հասկացավ, որ իր գաղափարը հեռանկարային է:
Ամերիկյան հասարակության առաջին արձագանքը բացասական էր, քանի որ տակդիրները փորձարկվեցին ամռանը Դալլասում, որտեղ ջերմաստիճանը չէր իջնում 30-ից: Նման շոգին երեխաներին “պլաստմասե վարտիքներ” հագցնելու արդյունքում նրանց մոտ մաշկի գրգռում էր առաջանում:
Սակայն տակդիրների ստեղծողները չհուսահատվեցին եւ արդեն իսկ 1959-ին տեղի ունեցավ տակդիրների առաջին զանգվածային օգտագործումը, որը հաջողությամբ պսակվեց: Տարիների ընթացքում դրանց տեսակները եւ արտադրությունը զարգացան: Այժմ բացի երեխաների համար տախատեսված տակդիրներից, կան նաեւ մեծերի եւ կենդանիների համար նախատեսված տակդիրներ: Այս օգտակար հայտնագործությունը կիրառելի է նաեւ Երկրի սահմաններից դուրս. առանց դրանց չի իրականացվում ոչ մի թռիչք դեպի տիեզերք: