24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Բին Լադենի ընտանիքին աքսորում են

Պակիստանի իշխանություններն Ուսամա բին Լադենի 3 այրիներին եւ 11 երեխաներին աքսորել են երկրից: “Ալ-Քաիդայի” առաջնորդի ընտանիքի անդամներն արդեն հեռացել են Իսլամաբադի իրենց վիլլայից, տեղեկացնում է”BBC”-ն:

Միկրոավտոբուսը, որով նրանց տեղափոխել են, վիլլայից շարժվել է ոստիկաններով շրջափակված: Դրա շարժվելու պահին ոստիկաններն այն ծածկել են սեւ կտորով: Բին Լադենի ընտանիքի անդամները ձերբակալվել են հատուկ նշանակման ջոկատների կողմից նրա սպանությունից հետո` 2011-ի մայիսի 2-ին:

Ահաբեկչական ցանցի ղեկավարի կանանց եւ նրա 2 ավագ երեխաներին մեղադրանք էր հարուցվել` Պակիստանում անօրինական բնակության համար: Նախորդ շաբաթ ավարտվեց նրանց տնային կալանքի 45-րդ օրը: Ըստ դատարանի որոշման` նրանք նաեւ պետք է աքսորվեն: Նրանց աքսորում են Սաուդյան Արաբիա` իրենց իսկ ընտրությամբ:

Բին Լադենի ընտանիքի աքսորը պաշտոնական Իսլամաբադի համար խորհրդանշում է “Ալ-Քաիդայի” առաջնորդի պատմության ավարտը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ