09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է

1993-ին ՄԱԿ-ի Գլխավոր  ասամբլեան մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր:

Տվյալ որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի աշխատանքի արդյունքն էր, որը 1991-ի “աշխարհում մամուլի ազատության ապահովմանը աջակցելու մասին” բանաձեւով հռչակում էր, որ ազատ եւ անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչն է:

Մամուլի ազատության միջազգային օրը ամեն տարի հիշեցում է միջազգային հանրությանն այն մասին, որ կարծիք արտահայտելու ազատությունը մեր իրավունքն է, որն ամրագրված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով: Մենք պետք է պաշտպանենք այդ իրավունքները, քանի որ դրանք ժողովրդավարության հիմքն են հանդիսանում եւ ազդեցություն են ունենում  ամբողջ աշխարհի մարդկանց կենսակերպի վրա:

Այս օրը նաեւ հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը հարգանքի տուրք մատուցել զանգվածային լրատվամիջոցների այն աշխատակիցներին, որոնք զոհվել են իրենց պարտականությունները կատարելիս:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ