Նախընտրական վճռական հանդիպումը թեժ վիճաբանության է վերածվել /վիդեո/
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակած Ֆրանսուա Օլանդի միջեւ հեռուսատաքննարկումը գրեթե 3 ժամ է տեւացել եւ բավական ագրեսիվ բնույթ են կրել: Սարկոզին իր հակառակորդին նույնիսկ “թշվառ զրպարտիչ” է անվանել, հաղորդում է “Ազատություն”-ը:
Օլանդն անհամեմատ ավելի հանգիստ եւ վստահ է եղել: Նա հայտարարել է, որ ցանկանում է դառնալ “արդար նախագահ”: Օլանդը մեղադրել է Սարկոզիին նախընտրական խոստումները չկատարելու եւ տնտեսական ճգնաժամը իր սեփական սխալների արդարացման համար օգտագործելու մեջ: Նա նաեւ հիշեցրել է նախագահին, որ վերջինիս “հնգամյակի” ընթացքում աճել է գործազրկությունը եւ ավելացել են պետական պարտքերը: “Ձեզ մոտ ամեն ինչ հեշտ է: Դուք երբեք ոչ մի բանում մեղավոր չեք,”-հայտարարել է նա Սարկոզիին:
Երբեմն հակառակորդները նույնիսկ բղավել են միմյանց վրա: Հատկապես թեժ է եղել վեճը` գաղթականների վերաբերյալ քննարկումների ժամանակ: Օլանդը պատրաստվում է նախագահ դառնալու դեպքում նրանց ընտրության ձայնի իրավունք տալ, իսկ Սարկոզին` կրճատել նրանց թիվը Ֆրանսիայում:
Քննարկման ավարտին Սարկոզին դիմել է նրանց, ովքեր առաջին փուլում չեն քվեարկել իր օգտին` ասելով. “Ես լսել եմ ձեր բոլոր խնդրանքները”: Օլանդը, անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչպիսի նախագահ կլինի ինքը, պատասխանել է 3 րոպեանոց մենախոսությամբ, որի ընթացքում 15 անգամ օգտագործել է “երբ ես նախագահ դառնամ” արտահայտությունը:
http://youtu.be/n1wcGyD1QmM