24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Այսուհետ կարելի է հարբել առանց ալկոհոլ օգտագործելու

Ֆրանսիայում  ներկայացրել են նոր սփրեյ, որը մարդկանց թույլ է տալիս մի քանի վայրկյանով զգալ ալկոհոլային արբեցում: Նորույթը ներկայացրել են հեղինակները` ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Սթարքը եւ Հարվարդի համալսարանի աշխատակից Դեւիդ Էդվարդսը:

Սթարքի խոսքով` “WA|HH Quantum Sensations” սփրեյի գլխավոր առավելությունն այն է, որ նա օգնում է մարդկանց կարճ ժամանակով հարբած զգալ, սակայն օրգանիզմի վրա որեւէ վատ ազդեցություն չի թողնում: Մեկ անգամ փչելով` մարդն ստանում է 0,075 մլ ալկոհոլի չափաբաժին: Գյուտի հեղինակների կարծիքով այդքանը բավական է թեթեւ հարբածություն զգալու համար, իսկ հասնելու համար այն ազդեցությանը, որը թողնում են թունդ ալկոհոլային խմիչքները, անհրաժեշտ է մոտ հազար անգամ փչել սփրեյը:

Այս նոր, հետաքրքիր հայտնագործությունը կարելի է ձեռք բերել 20 եվրոյով: Այն վաճառվում է շրթներկ հիշեցնող փոքրիկ սրվակներում:

Դեւիդ Էդվարդսը նախկինում եւս նման հայտնագործություններ է արել: Նա մի ամբողջական “փչովի” խոհանոց է ստեղծել` թողարկելով թեյի, սուրճի եւ շոկոլադի համով սփրեյների շարք:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ