Հոլիվուդյան աստղի վրա մերսումները “թանկ են նստել”
2 մլն արժողությամբ դատական հայցին, որը մի մերսող ներկայացրել էր հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտայի դեմ, միացել է եւս մեկը, տեղեկացնում է “Reuters”-ը:
Տղամարդիկ պնդում են, որ իրենք 58-ամյա դերասանի կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել մերսման կուրսերի ժամանակ: Առաջին դեպքը մի տեքսասցու մասին է, ում կանչել են Տրավոլտայի “Beverly Hills”-ի հյուրանոցային համար 2012-ի հունվարի 16-ին: 2-րդ դեպքը ենթադրվում է, որ տեղի է ունեցել հունվարի 26-ին Ատլանտայում:
Տրավոլտայի փաստաբանն ասել է, որ այդ մեղադրանքներն աբսուրդային են եւ զվարճալի: Իսկ դերասանի ներկայացուցիչը հայտնել է, որ Տրավոլտան պարզապես կարադարացվի այդ 2 անհեթեթ դեպքում էլ:
Հայցերի ներկայացուցիչը հատնել է, որ նախորդ շաբաթ ստացված հայցից հետո դիմումներ են ներկայացվել նաեւ Տրավոլտայի հավանական մյուս զոհերի կողմից: Փաստաբանի խոսքով` մերսողները ոստիկանություն չեն դիմել միջադեպից անմիջապես հետո, քանի որ մտածել են, թե իրենց չեն հավատա: