24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

“Google”-ը նոր սոցկայք է բացել

“Google”-ը նոր սոցկայք է բացել` “AVE – Against Violent Extremism”` “բռնի ծայրահեղականության դեմ”, որը նախատեսված է նախկին ահաբեկիչների եւ նրանց գործողություններից տուժածների համար:

Սոցկայքի ստեղծողները կարծում են, որ այն օգնելու է նախկին ահաբեկիչներին եւ նրանցից տուժած բնակիչներին միավորել ջանքերը եւ միասին պայքարել ծայրահեղական բռնության դեմ: Կայքը պայքարելու է ծայրահեղականության տարբեր դրսեւորումների դեմ: Այս ռեսուրսում գրքերի, տեսանյութերի, օնլայն ծառայությունների ազատ մուտք կլինի:

Կայքի օգտատերերը հնարավորություն կունենան շփվել ինտերակտիվ քարտեզի շնորհիվ, որի օգնությամբ կկարողանան պարզել նախագծի յուրաքանչյուր մասնակցի գտնվելու վայրը:

Նման սոցկայք ստեղծելու գաղափարը ծնվել է նախորդ տարվա օգոստոսին  Դուբլինում կայացած բռնության խնդիրների շուրջ գագաթաժողովի ժամանակ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ