Սոբչակին ազատել են աշխատանքից` առանց պատճառաբանության
Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակին ազատել են “Муз-ТВ”-ի երաժշտական մրցանակաբաշխության հաղորդավարի աշխատանքից: Այդ մասին Սոբչակը հայտնել է “Twitter”-ի իր բլոգում:
Հաղորդավարուհին նշել է, որ պատճառների մասին հայտնելու փոխարեն իրեն ընդամենն ասել են. “Դու ինքդ ամեն ինչ հասկանում ես, մենք չէինք ցանկանում, սակայն զանգ եղավ…”:
Հեռուստաալիքի կողմից որեւէ պաշտոնական մեկնաբանություն առայժմ չի եղել: Մրցանակաբաշխությունն այս տարի կկայանա հունիսի 1-ին “Օլիմպիական” համալիրում: Սոբչակը “Муз-ТВ”-ի երաժշտական մրցանակաբաշխությունը վարել է 4 անգամ` 2007-ին, 2008-ին, 2010-ին եւ 2011-ին:
Ներկայումս Սոբչակը շարունակում է աշխատել “Муз-ТВ” հեռուստաալիքում: Նրա` “Թոփ-մոդել ռուսական ձեւով” հաղորդումն արդեն երկար ժամանակ բարձր վարկանիշ ունի: Բացի այդ հաղորդավարուհին նաեւ մի քանի քաղաքական հաղորդումների հեղինակ է: