Առաջին տիկինը այգեգործության մասին գիրք է հրատարակել
“Crown Publishing Group” հրատարակչությունը ներկայացրել է ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի գիրքը` “Աճեցված է Ամերիկայում. Սպիտակ տան բանջարանոցի եւ ողջ Ամերիկայի այգիների պատմությունը”:
Ըստ ամերիկյան մամուլի` առաջին տիկնոջ 271 էջանոց գիրքը պատմում է բնակելի տարածքների կանաչապատման մասին: Տիկին Օբաման խորհուրդ է տալիս իր ընթերցողներին ոչ միայն փոխել իրենց տեսակետները լանդշաֆտային դիզայնի, այլ նաեւ իրենց կյանքի վերաբերյալ ընդհանրապես:
Նախագահի կինը նաեւ խորհուրդներ է տալիս` ինչպես վարել առողջ ապրելակերպ, ինչպես արժե սնվել եւ որ սննդամթերքն է օգնում կանանց պահպանել կազմվածքը:
Բացի այգեգործության մասին հետաքրքիր տվյալներից, գրքում կան նաեւ շատ մանրամասներ Ամերիկայի պատմությունից, ինչպես նաեւ առաջին տիկնոջ անձնական կյանքից: Նա առաջին անգամ պատմում է իր հոր մասին, ով իր մեջ սեր է արթնացրել այգեգործության հանդեպ: Առաջին տիկնոջ խոսքով` իր նախնիները շատ աղքատ են ապրել եւ հաճախ հնարավորություն չեն ունեցել ամեն օր սնվելու:
Գրքում կան բազմաթիվ նկարներ, որոնցում Միշել Օբաման իր թիմի հետ ցույց է տալիս բույսեր աճեցնելու հիմնական պահերը: