Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/
Հնդիկ գեղեցկուհի Աշվարայա Ռայիի հասցեին ուղղված քննադատությունները չեն դադարում ոչ մի վայրկյան: Բոլիվուդյան աստղին չի հաջողվում նիհարել ծննդաբերությունից նույնիսկ 7 ամիս անց:
Չնայած Ռային ինքը ոչինչ չի “ձեռնարկում”: Նա շարունակ պնդում է, որ մարմինն իր սովորական տեսքը կստանա ինքն իրենով: Ռային քաշը ոչ թե թեթեւակի ավելացել է, նա պարզապես ահավոր գիրացել է: Դեմքը ուռել է, հիասքանչ դիմագծերով աղջիկն այժմ 2 կզակ ունի:
Դա դեռ այնքան էլ ցավալի չէ: Խնդիրը կայանում է նրանում, որ հայրենասեր հնդիկները կարծում են, թե նրա այժմյան տեսքը բացասաբար է ազդում երկրի իմիջի վրա: Դերասանուհուն մեղադրել են այն բանում, որ նա դիտմամբ է վնասում հնդկական կինեմատոգրաֆիային: Քննադատները նրան խնդրում են հետեւել Վիկտորյա Բեքհեմի եւ Անջելինա Ջոլիի օրինակին, ովքեր ամենաարագը ծննդաբերությունից հետո վերականգնեցին իրենց մարմնի նախկին չափսերը:
Սակայն գտնվել են նաեւ նրանք, ովքեր աջակցում են աստղին: ԶԼՄ-ները հիշեցնում են, որ հնդիկ կանանց մարմնի կառուցվածքը եւ նյութափոխանակությունը լրիվ այլ է, դրա համար էլ այստեղ չի գործում 2 շաբաթվա ընթացքում նիհարելու հեքիաթը: